$9.2 մլն Չինաստանից՝ Հանրային հեռուստաընկերությանը 2 հունիսի 2016 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ի Կառավարության նիստում ներկայացվել է ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական գործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկության մասին նախագիծը: Այն հավանության է արժանացել: Եզրակացության մեջ նշվում է, որ մինչ այժմ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական գործակցությունը հաջող ընթացք է ունեցել և իրականացվել են տարբեր ծրագրեր` գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և այլ ոլորտներում: Այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ կառավարությանը 60 միլիոն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում ($9.2 մլն-ի)` Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի և Հայաստանի Հանրապետության այլ ծրագրերի քննարկման և իրականացման նպատակով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |