Լեհաստանում վերահուղարկավորել են հայուհի Յադվիգա Զարուգևիչին՝ Անհայտ զինվորի խորհրդանշական մորը![]() 2 հունիսի 2016 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Վարշավայում մեծ հանդիսավորությամբ և զինվորական կարգով տեղի է ունեցել նշանավոր հայուհի, Լեհաստանի Անհայտ զինվորի խորհրդանշական մայր հանդիսացող Յադվիգա Զառուգևիչի վերահուղարկավորման արարողությունը: Յադվիգա Զարուգևիչի որդին զոհվել է 1920 թվականին լեհ-սովետական պատերազմի Զադվորյեի ճակատամարտում ու թաղվել է անհայտ վայրում: 1925 թվականին ,երբ որոշվեց կառուցել լեհական Անհայտ զինվորի հուշարձանը, նրան նստահվեց ընտրել հուԱնհայտ զինվորի հուշարձանում թաղվելիք ինքնությունը չպարզված զինծառայողին ընտրելու պատիվը: Արարողությանը նախորդել է Վարշավայում՝ Լեհաստանի բանակի եկեղեցում, մատուցված սուրբ պատարագ, որին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սեյմի նախագահի տեղակալ Յոախիմ Բրուջինսկին, Լեհաստանի Նախագահի խորհրդական Բարբարա Ֆեդիշակ-Ռաջեյովսկան, ԼՀ պատերազմի վետերանների և բռնադատվածների հիշատակի պաշտպանության խորհրդի քարտուղար-նախարար Անժեյ Քշիշտոֆ Կուներտը, ԼՀ Զինված Ուժերի տարբեր ստորաբաժանումների պատասխանատու զինվորականներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Յադվիգա Զառուգևիչի ընտանիքի անդամներ: Պատարագի ընթացքում ընթերցվել է ԼՀ Նախագահ Անժեյ Դուդայի հրամանագիրը, որով Զառուգևիչը հետմահու պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի Ասպետական Խաչ շքանշանով: Պատարագի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Յադիվգա Զառուգևիչի վերահուղարկավորությունը տեղի է ունեցել Վարշավայի Զինվորական պանթեոնում, իսկ գերեզմանի մոտ Հայաստանից հատուկ այդ նպատակով բերված խաչքարն է դրվել: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ԼՀ պատերազմի վետերանների և բռնադատվածների հիշատակի պաշտպանության խորհրդի քարտուղար-նախարար Անժեյ Քշիշտոֆ Կուներտը, ԼՀ պաշտպանության նախարարի տեղակալ, պրոֆեսոր Վոյչեխ Ֆալկովսկին, Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Պողոսևիչը, Յադվիգա Զառուգևիչի թոռը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |