Ցեղասպանության ժխտման համար դատապարտված Դողու Փերինչեքը բողոքարկել է դատարանի որոշումը13 մարտի 2007 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքական աշխատանքային կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, որին դատապարտել են Հայոց ցեղասպանության ժխտման համար, բողոքարկել է Շվեյցարիայի Վո կանտոնի դատարանի որոշումը: Փաստաբան Լորան Մորեյնը հայտարարել է, որ Փերինչեքը բողոքարկել է Շվեյցարիայի Վո կանտոնի դատարանի որոշումը, հաղորդում է AP գործակալությունը: Հիշեցնենք, որ լինելով Շվեյցարիայում 2005 թվականին, Փերինչեքը երկու անգամ հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ է»: Ինչպես դատավարության ժամանակ ասել է դատավոր Պյեր Անրի Վինզապը, այդ արտահայտությունները «կրել են բացահայտ ռասիստական եւ ազգայնական բնույթ եւ մեղադրյալի գործողություններում չկան մեղմացուցիչ հանգամանքներ»: Պատասխանող կողմին դատավորը բնութագրել էր որպես «մեծամիտ սադրիչ»: Դատավորը նշել է, որ թեեւ Հայոց ցեղասպանությունն ընդգրկված չէ Միջազգային դատարանի կողմից նման հանցագործությունների պաշտոնական ցուցակում, այն «պատմական փաստ է, ճանաչված շվեյցարական հանրության կողմից, եւ Փերինչեքի հայտարարությունները սադրիչ բնույթ են կրել: Լոզանի դատարանը դատապարտել է Փերինչեքին 3 հազար ֆրանկ (2,4 հազար դոլար) տուգանքի եւ 1 հազար ֆրանկ խորհրդանշական տուգանքի ի օգւոտ «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիայի, որը հանդես էր գալիս որպես քաղաքացիական հայցվոր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |