Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը![]() 3 հունիսի 2016 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, 631 անդամ ունեցող Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևին հունիսի 2-ին դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել։ Միակ դեմը կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից Բեթինա Կուդլան էր։ Ձեռնպահ քվեարկած պատգամավորը ևս Մերկելի կուսակցության ներկայացուցիչ էր։ Նա պնդում է, որ «հարցը կարելի է լուծել ոչ թե Թուրքիային Գերմանիայի դեմ հանելով, այլ նրա հետ միասին»։ Գերմանիայի խորհրդարանում թուրքական արմատներ ունեցող պատգամավորներից երկուսը՝ Գյուլիսթան Յուքսելն ու Մահմութ Օզդեմիրը, քվեարկությանը չեն մասնակցել։ Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար Այդան Օզողուզը, գրում է Tert.am-ը։ Նիստին ներկա չեն եղել կանցլեր Անգելա Մերկելը, նրա տեղակալ Զիգմար Գաբրիելը, արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն ու շատ այլ նախարարներ։ Քվեարկությանը ներկա չեն եղել Բունդեսթագի պատգմավորների մեծ մասը։ Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Կարդացեք նաև՝ ԱՄՆ կոնգրեսականները հորդորում են Վաշինգտոնին հետևել Գերմանիայի օրինակին` անտեսելով Թուրքիայի սպառնալիքները ՀՀ նախագահը՝ Գերմանիայի ղեկավարությանը. Իսկապես պատմական քայլ էր ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |