Վրաստանում կնկարահանեն «Միմինոյի» շարունակությունը 3 հունիսի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Վրաց գործարար, Վրաստանի խոշորագույն Fortuna ռադիոհոլդինգի համասեփականատեր Զուրաբ Չիգոգիձեն գնել է «Միմինո» ֆիլմի շարունակության նկարահանման իրավունքը և առաջիկայում մտադիր է սկսել նկարահանումները: «Մենք գնել ենք «Միմինոյի» շարունակությունը նկարահանելու իրավունքը, այն կկոչվի «Թռիչքը շարունակվում է»: Շուտով մենք մտադիր ենք սկսել նկարահանումները»,-ասել է Չիգոգիձեն: Ենթադրվում է, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2017-ին, այժմ որոնում են ռեժիսորին: Որևէ մանրամասներ նա չի նշել, ասելով, թե նախագիծը դեռ սկզբնական փուլում է, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ըստ Չիգոգիձեի, իրավունքը գնել են «Մոսֆիլմից», ինչպես նաև անհատ սեփականատերերից, ֆիլմի սցենարի հեղինակներ Գեորգի Դանելիայից, Ռևազ Գաբրիաձեից, Վիկտորիա Տոկարևայից: Ֆիլմի երաժշտության իրավունքը գնվել է կոմպոզիտոր Գեորգի Կանչելիայից: Ավելի վաղ ռեժիսոր Գեորգի Դանելիան հայտարարել էր, որ չի նկարահանելու «Միմինոյի» շարունակությունը: «Առանց Ֆրունզիկի չի ստացվի»,-ասել էր նա: «Խորհրդային տարիներին նկարահանված «Միմինոն» էկրաններ բարձրացավ 1977-ին: Ֆիլմի ռեժիսորն էր Գեորգի Դանելիան: Գլխավոր դերերում նկարահանվել են Վախթանգ Կիկաբիձեն, Ֆրունզե Մկրտչյանը, Ելենա Պրոկլովան և Եվգենի Լեոնովը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |