Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի միանում մեջլիսի՝ ընդդեմ Ցեղասպանության ճանաչման հռչակագրին 3 հունիսի 2016 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանական 4 խմբակցությունից 3-ը որոշում են կայացրել Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման վերաբերյալ համատեղ հռչակագրով հանդես գալ: Թուրքիայի ազգային ժողովի փոխնախագահ Աքիֆ Համզաչեբին հայտարարել է, որ մեջլիսի նախագահությունը դատապարտում է Գերմանիայի կողմից այդ բանաձևի ընդունումը: Նա տեղեկացրել է, որ հռչակագրի ընդունման համար հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, Թուրքիայի պետական Anadolu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները բանաձևին սատարելու պատրաստակամություն են հայտնել: Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) հրաժարվել է միանալ նախաձեռնությանը: ԺԴԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը նշել է, որ իրենք միշտ կողմ են արտահայտվել պատմության հետ առերեսվելուն: Հայտնելով, որ իր կուսակցությունը հավանություն չի տալիս հռչակագրի տեքստին, Բալուքենը նշել է, որ Գերմանիայի խորհրդարանի որոշմանը պետք է պատասխանեն Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը: Բունդեսթագում քվեարկությոից առաջ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի՝ Ցեղասպանության հարցով Գերմանիային հնչեցրած բացահայտ սպառնալիքներից հետո մայիսի 30-ին մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հայտարարության են հրապարակել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օրակարգ բերվելու, ինչպես նաև հունիսի 2-ին կայանալիք քննարկումը դատապարտելու վերաբերյալ: Հակահայկական հայտարարության տակ ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները: Հայտարարությանը տակ չի ստորագրել միայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Կարդացեք նաև՝ Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |