Արթուր Սարկիսովը` ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում![]() 3 հունիսի 2016 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա» ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է լավագույն ֆուտբոլիստների եռյակում ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի երկրպագուների վարկածով: Այդ մասին հայտնում է «Վոլգայի» պաշտոնական կայքը: ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի ակումբների երկրպագուների քվեարկության արդյունքում լավագույն ֆուտբոլիստների ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Ֆակելի» կիսապաշտպան Սեյտ Դաուդ Գորոկոևը (24,1%): Երկրորդ տեղում «Սոկոլի» ավագ Ալեքսանդր Դեգտյարյովն է (18,5%): Երրորդը «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն է (9,7%): Արթուր Սարկիսովը օրերս մասնակցել է Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումներին Գվատեմալայի և Սալվադորի հավաքականների հետ: Հայկական թիմը ջախջախել է երկու մրցակիցներին: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |