«Յուվենտուսը» Մխիթարյանին տարեկան 4 մլն եվրո է առաջարկում. Ֆուտբոլիստն ավելին է ակնկալում

«Յուվենտուսը» Մխիթարյանին տարեկան 4 մլն եվրո է առաջարկում. Ֆուտբոլիստն ավելին է ակնկալում

PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» ղեկավարությունը կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ և առաջարկել է տարեկան 4 մլն եվրո: Միևնույն ժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան միտված է ապահովելու տարեկան 6 մլն եվրոյի շեմը, հայտնում է Eurosport-ը Tuttosport-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» միացել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար պայքարին: Մի շարք ակումբներ՝ բրիտականակն «Արսենալն» ու «Չելսին», իտալական «Յուվենտուսը», պայքար են մղում նրան իրենց կազմում տեսնելու համար: «Բորուսիան» ևս փորձում է երկարացնել Հենրիխի հետ պայմանագիրը: Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, «Արսենալը»` - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն:

«Բորուսիան» որոշել է չվաճառել Մխիթարյանին, որի գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017 թվականին, որի ավարտից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Ռայոլայի, Մխիթարյանը իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը:

Ընթերցեք նաև. Daily Star. Մխիթարյանով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---