Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ պատգամավորը բացատրել է՝ ինչու 3 հունիսի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագի պատգամավոր Բետինա Կուդլան, որը ներկայացնում է ՔԴՄ/ՔՍՄ խմբակցությունը, միակն է եղել, ով դեմ է քվեարկել Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին: Կուդլան իր որոշումը հիմնավորել է մասնավորապես նրանով, որ, իր կարծիքով, Բունդեսթագի խնդիրը չէ պատմական գնահատական տալը այլ պետություններում տեղի ունեցած իրադարձություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դա պետք է անի անմիջական կապ ունեցող երկիրը, այս դեպքում` Թուրքիան»,-ասել է նա: Ըստ Կուդլայի, քաղաքական և ֆինանսական հետևանքներն անկանխատեսելի են` Հայաստանը կարող է հատուցման պահանջ ներկայացնել: «Այդ որոշումը ծանր բեռ կլինի Թուրքիայի համար և կդժվարացնի ԵՄ և Թուրքիայի միջև կնքված փախստականների մասին համաձայնագրի իրականացումը»,-կարծում է Կուդլան: Նա նաև նշել է, որ եթե գործարքը ձախողվի, դա ծանր հումանիտար հետևանքներ կունենա և կավելացնի Գերմանիայի ֆինանսական բեռը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Ընթերցեք նաև. Մերկել. Բեռլինն աջակցելու է Երևանի ու Անկարայի երկխոսության կայացմանը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |