ՀՀ հատուկջոկատայինները ուսումնական տագնապով զորավարժություն են անցկացրել 3 հունիսի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Օհանյանը բարձր է գնահատել ստորաբաժանման հրամանատարության և անձնակազմի գործողություններն ու պատրաստվածությունը, ուսումնական թիրախների խոցման արդյունավետությունը, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խրախուսել է ուսումնական խնդիրների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին, հորդորել այսուհետ ևս պատրաստ լինել ցանկացած պահի և ցանկացած բնույթի առաջադրանք կատարելուն: Մայիսի 26-ին Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ավարտվել է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ամփոփելով զորավարժությունների արդյունքները, բարձր գնահատական է տվել հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների գործունեությանը` նշելով, որ հատուկ նշանակության ուժերը լավ փորձառություն ձեռք բերեցին` բանակային ստորաբաժանումների հետ համագործակցության առումով: Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցել է անձնակազմի և ԶՈւ 500 անդամ, ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա և զրահամեքենաներ, 4 մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռ: Մասնակցել են ՌԴ, ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |