ՀՀ-ում վիսկիի արտադրությունն աճել է 3 անգամ 3 հունիսի 2016 - 13:49 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-ապրիլին ՀՀ-ում խմիչքների արտադրության ծավալը կազմել է 28.64 մլրդ դրամ ՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ աճելով 21%-ով: 4 ամսում ՀՀ-ում համարյա 555 հազար լիտր վիսկի է արտադրվել, ինչը 3 անգամ գերազանցում է է 2015-ի հունվար-ապրիլի ցուցանիշը (187.2 հազար լիտր): Գինու արտադրությունն աճել է 13.4%-ով՝ մինչև 2.064 մլն լիտր, կոնյակինը՝ 49.3%-ով (ավելի քան 5 մլն լիտր): Օղի-լիկյորների ու գարեջրի արտադրությունն, ընդհակառակը, կրճատվել է համապատասխանաբար 9.4%-ով և 8.6%-ով՝ մինչև համապատասխանաբար 2.9 մլն և մոտ 4.13 մլն լիտր: Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը 2016-ի առաջին եռամսյակում նվազել է 10.6%-ով՝ 19.1 մլն լիտրից մինչև 17.1 մլն լիտր: Վիսկիի արտադրությունը ՀՀ-ում սկսվել է 2014-ին: Դրա արտադրությամբ է զբաղվում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Խմիչքը, ներքին շուկայում սպառումից բացի, արտահանվում է Իրաք: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |