Մոտ 60.000 մարդ կկարողանա մասնակցել Երևանում Հռոմի պապի միջեկեցեղական աղոթքին![]() 3 հունիսի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Երևանում 50-60.000 մարդ հնարավորություն կունենա ներկա գտնվելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասնակցությամբ նախատեսված միջեկեղեցական աղոթքին: Այս մասին հայտնել է Մայր աթոռ Սբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Շահե Անանյանը՝ նշելով, որ Հռոմի պապը Հայաստանում կլինի 3 օր: Նա ժամանելու է հունիսի 24-ին` ժամը 15:00-ի սահմաններում:Այցի կարգախոսն է` «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Օրը սկսվելու է արարողակարգային միջոցառումներով: Օդակայանում պետական արարողակարգի բարիգալստյան ընդունելությունից հետո Հռոմի պապն ուղևորվելու է Էջմիածին, որտեղ տեղի է ունենալու բարիգալստյան արարողությունը: Անանյանը նշել է, որ սա մի արարողություն է` նախատեսված հատուկ եկեղեցական պետերի համար: Արարողությունից հետո Պապը նախագահի նստավայրում հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի հետ, ինչից հետո արդեն Էջմիածնում նախատեսված են առանձնազրույց և պատվիրակությունների ներկայացում: «Երկրորդ օրը Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հռոմի սրբազան քահանայապետը մասնակցելու է Հայոց եղեռնի Սբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին, ինչպես նաև ծաղկեպսակ է զետեղելու հուշահամալիրի մոտ: Դրանից հետո նա մեկնելու է Գյումրի, որտեղ նախատեսված է Հռոմի քահանայապետի պատարագը Վարդանանց հրապարակում: Նախատեսվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը», - ասել է Անանյանը, գրում է Armlur.am-ը: Նախատեսված մի փոքր դադարից հետո կլինի այցելություն Գյումրիի Յոթ վերք եկեղեցի, այնուհետև` Հայ կաթողիկե եկեղեցի: Այցելություններից հետո Հռոմի պապը անմիջապես ինքնաթիռով կվերադառնա Երևան: «Երևանում `Հանրապետության հրապարակում, խաղաղության համար կհնչի միջեկեցեղական աղոթք: Այս հանդիսավոր արարողությանը հնարավորություն կունենա մասնակցելու 50-60.000 մարդ: Կհնչեն խաղաղության կոչեր, որ զինված բախումների խնդիրը լուծվի խաղաղությամբ»,- տեղեկացրել է հայր Շահեն: Հռոմի պապի այցելության վերջին օրը մի քանի հանդիպումներ կլինեն Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսների, քահանաների հետ: Դրանից անմիջապես հետո նախատեսվում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրա: Պատարագը մատուցելու է կաթողիկոսը: Հռոմի պապը հանդես է գալու ողջույնի խոսքով: Պատարագից հետո նախատեսվում է միջեկեղեցական ճաշ: Վերջում կլինի համատեղ հայտարարության ստորագրում: Հայր Շահեն տեղեկացրել է, որ կլինի այցելություն Խոր վիրապի վանք: Այն խորհրդանշական վայր է, որտեղ Գրիգոր Լուսավորիչն անցկացրել է 15 տարի, դուրս գալով, հիմնել է քրիստոնեական եկեղեցի: Խոր վիրապում կլինի փոքրիկ ծես, որից հետո Հռոմի պապը կմեկնի Վատիկան: Հարթաքանդակ Հռոմի պապի համար. Հայ քանդակագործը բրոնզից և ոսկուց նվեր է պատրաստում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |