Գերմանիայում բուժվող զինվորը սկսել է նորմալ սնվել և խոսել![]() 3 հունիսի 2016 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Համբուրգի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ բաժանմունքում բուժում ստացող հայ զինծառայող Արման Լազգիյանը արդեն նորմալ սնվում է և խոսում: Այդ մասին տեղեկացրել է Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանը: Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին մեկնել է Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու: «Սկսել է նորմալ սնվել, աղիքները լավ գործում են, սկսել է խոսել, ստամոքսի, աղիքի, թոքերի բոլոր խողովակները հեռացրել են: Թոքերում առաջ ջուր էր հավաքվում, հիմա այդ խնդիրն էլ չկա, ամեն ինչ նորմալ է», - Համբուրգից պատմել է հայրը, մեջբերում է Panorma.am-ը: Նրա փոխանցմամբ՝ որդուն մագնիսառեզոնանսային հետազոտության են ենթարկել և սպասում են պրոֆեսորների եզրակացությանը: «Միաժամանակ զբաղվում են վերականգնողական կլինիկայի ընտրությամբ՝ տեսնեն՝ որն է ավելի ճիշտ հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու համար», -ասել է հայրը՝ չբացառելով տեղափոխումը այլ կլինիկա: Նրա խոսքով, այդուհանդերձ, վիրահատությունից խուսափել չի ստացվում և հնարավոր է հաջորդ շաբաթ փոքրիկ վիրահատություն անեն. պառկելախոցի խնդիր է առաջացել: «Առողջապահության նախարարությունը պարտավորվեց բոլոր ծախսերը իր վրա վերցնել, եթե Արմանը մնա ու այստեղ շարունակի բուժում ստանալ: Բայց քանի որ երեխան պետք է ստանար հատկապես վերականգնողական բուժում, մենք որոշեցինք, որ ավելի լավ է տեղափոխենք արտասահման», -հայտնել էր զինվորի հայրը: Նա տեղեկացրել է, որ Արմանին տեղափոխելու համար իրենց ընտանիքին անմիջական աջակցություն են ցուցաբերել վարչապետը, պաշտպանության և առողջապահության նախարարները, առանձին պատգամավորներ ու բարերարներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |