«Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագիր. Անվճար իրավաբանական օգնության որակը կբարձրանա 4 հունիսի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացվել է ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը հնարավորություն է ընձեռում կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող Հանրային պաշտպանի գրասենյակների փաստաթղթաշրջանառությունը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն, անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին, նշել է, որ դրա գործարկմամբ հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը զգալիորեն կթեթևանա: «Ծրագիրն ունի գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման համակարգ: Հանրային պաշտպանները հնարավորություն կստանան ցանկացած պահի և ցանկացած վայրից կատարել իրենց աշխատանքային գործառույթները, ստանալ հանձնարարականներ, իսկ ՀՊԳ ղեկավարին հնարավորություն կտա արդյունավետ կերպով բաշխել գործերը, իրականացնել հսկողություն, վարել ընթացիկ և ավարտված գործերի վիճակագրություն և այլ գործառույթներ»,-նշել է նա: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը նշել է, որ ծրագրով ներդրված մոդուլների արդյունավետ կիրառման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը: Նա ընդգծել է, որ ծրագիրն իր տեսակով միակն է ամբողջ տարածաշրջանում և այս իմաստով դրա կատարելագործման և զարգացման համար ակնկալում է շարունակական համագործակցություն: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |