Հալեպում հրթիռակոծությունից վնասվել են «Զվարթնոց» եկեղեցին ու վարժարանը![]() 4 հունիսի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հունիսի 2-ին Նոր գյուղ հայաշատ շրջանում զոհված 4 հայի՝ 1942-ին ծնված Վազգեն Ճապաղջուրյանի, 1949-ին ծնված Խաչիկ Աբուլապությանի, 1967-ին ծնված Հովսեփ Ջանեցյանի և 1954-ին ծնված Լևոն Քելխաչերյանի հոգեհանգիստը: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը: Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են: Կարդացեք նաև. «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները հատել են թուրք-սիրիական սահմանը և գրոհել Սիրիայի բանակի դիրքերը Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |