ՀԱՊԿ-ն աշխատում է միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման վրա![]() 4 հունիսի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն աշխատում է կազմակերպության միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման վրա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: «Այժմ մենք աշխատում ենք, ՄԱԿ խաղաղության աջակցման դեպարտամենտի առաջարկով, բոլոր մեր պետությունների հետ միասնական խաղաղապահ ոստիկանական զորակազմի ստեղծման ուղղությամբ: Նախատեսվում է, որ այն կմասնակցի հենց ՄԱԿ առաքելություրններին ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս»,-ասել է Սեմերիկովը ՄԱԿ անդամ երկրների ոստիկանապետերի առաջին գագաթնաժողովի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այս պահի դրությամբ, ըստ ՀԱՊԿ ներկայացուցչի, կազմակերպության խաղաղապահ ուժերը բաղկացած են 3,5 հազար մարդուց, այդ թվում ոստիկանության 800 աշխատակցից: ՀԱՊԿ նոր ստորաբաժանման կազմավորումը Սեմերիկովը քննարկել է Նյու Յորքում` ՄԱԿ գլխավոր քարտուղարի խաղաղության աջակցման գործողություննեի գծով տեղակալ Էրվե Լադուսոսի հետ: «Մենք վստահ ենք, որ մեր խաղաղապահ ուժերը պատրաստ են գործել ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում խաղաղապահ առաքելությունների իրականացման ուղղությամբ, և գլխավորը` գործել ՄԱԿ մանդատով ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը: ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողները մայիսի 17-19-ը Բելառուսում մասնակցել են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների «Անսասան եղբայրություն-2016» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին: ՀԱՊԿ անդամ են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |