Հարցում. ՌԴ-ում սկսել են ավելի վատ վերաբերվել Հայաստանին ու Ադրբեջանին![]() 4 հունիսի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վերլուծական «Լևադա-կենտրոնը» հարցում է անցկացրել պարզելու համար, թե ինչպես են ՌԴ քաղաքացիները վերաբերվում տարբեր երկրներին, ում են համարում բարեկամ, իսկ ում թշնամի: Հարցումն անցկացվել է 2016-ի մայիսի 20-23-ը քաղաքային և գյուղական 1600/800 բնակավայրի բնակիչների շրջանում ՌԴ 48 տարածաշրջանի 137 բնակավայրից: Հետազոտությունն անցկացվել է հարցման մասնակիցների տանը`անձնական հարցազրույցի տեսքով: Ռուսաստանի բարեկամ կամ դաշնակից երկրների առաջին հնգյակում են` Բելառուսը 50%-ով, Ղազախստանը 39%-ով, Չինաստանը 34%, Հնդկաստանը 18%-ով և Հայաստանը 13%-ով: Հարցվածները վերոնշյալ երկրները համարում են Ռուսաստանի հանդեպ առավել բարեկամաբար տրամադրված: Ադրբեջանին բարեկամ է համարում հարցվածների ընդամենը 7%-ը: Մինչդեռ 2014-ին և 2015-ին Հայաստանը բարեկամ երկիր էր համարում ռուսաստանցիների 15% և 18%-ը: Ընդ որում 18%-ն ամենաբարձր ցուցանիշն է 2006-ից ի վեր: Ադրբեջանի ցուցանիշն այդ տարիներին եղել է համապատասխանաբար 9% և 11%, որը ամենաբարձր ցուցանիշն է 2006-ից ի վեր: Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների թվում են ԱՄՆ-ն (72%), Ուկրաինան (48%), Թուրքիան (29%), Լեհաստանը (24%), Լատվիան և Լիտվան ( 23%): Հաճախ են նշվել նաև Գերմանիան (19%), Մեծ Բրիտանիան (18%), Էստոնիան (16%) և Վրաստանը (10%): Ընթերցեք նաև. ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջատար լինելու հետ համաձայնությունը 2007-ից ի վեր նվազել է 1/4-ով
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |