Նախօրեին Ժնեւում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցությունը

PanARMENIAN.Net - Նախօրեին Ժնեւում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստանը): Ինչպես հայտնել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հանդիպման ընթացքում Բ.Ֆասյեն տեղեկացրել է գործընկերներին տարածաշրջան կատարած իր վերջին այցի եւ այնտեղ կայացած հանդիպումների մասին: Նրանք նաեւ խորհրդատվություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի այսօր կայանալիք հանդիպման վերաբերյալ: Նա հաղորդել է, որ խորհրդատվություններն արդեն ավարտվել են եւ համանախագահները պատրաստ են հանդիպման: Նշենք, որ այսօր տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շրջանակներում, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---