Չեխիայի նախագահն իր այցը Հայաստան կսկսի Ծիծեռնակաբերդից

Չեխիայի նախագահն իր այցը Հայաստան կսկսի Ծիծեռնակաբերդից

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին սկսվում է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի երկօրյա պետական այցը Հայաստան: Այցը կմեկնարկի Ծիծեռնակաբերդ այցելությունից: Նախագահը ծաղկեպսակ կդնի`հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծառ կտնկի հուշահամալիրի տարածքում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է Չեխիայի նախագահի կայքում:

Այցի շրջանակում տեղի կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի բանակցությունները: Այցը կավարտվի հունիսի 9-ին:

Չեխիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ երկրի նախագահը օգտագործել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունն իր ելությներում: Մասնավորապես Զեմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Պրահա կատարած այցի ընթացքում Ցեղասպանություն էր որակել 1915-23 թթ. հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում,

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---