ԵՎՐՈ 2008. Ուկրաինան պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին14 մարտի 2007 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան (ՈՒՖՖ) իրազեկ է այն խոսակցություններին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղերը կարող են անցկացվել Դոնեցկում: Այդ մասին հաղորդել է ՈՒՖՖ-ի մամլո քարտուղար Վալերի Նիկոնենկոն: «Մենք ոչ միայն իրազեկ ենք,-բացատրել է նա,-ավելին Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսն ինքն է դա առաջարկել երկու երկրների ֆուտբոլի ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Ուկրաինան պատրաստ է բարձր մակարդակով անցկացնել այդ խաղերը»: Ճիշտ է, Նիկոնենկոն նշել է, որ հարկավոր է ՈՒԵՖԱ-ի համապատասխան հանձնարարությունը: «Եթե ՈՒԵՖԱ-ն հանձնարարի այդ խաղերն անցկացնել Ուկրաինայում, կարող եք չկասկածել, որ դրանք կանցնեն առանց միջադեպերի»,-հայտարարել է ՈՒՖՖ-ի մամլո քարտուղարը: «Խաղերը կարող են կայանալ ոչ միայն Դոնեցկում,-ասել է Նիկոնենկոն,-կա նաեւ Օդեսայի տարբերակը: Կիեւը, հավանաբար, կբացառվի, քանի որ սեպտեմբերի 12-ին այստեղ ընդունելու ենք Իտալիայի հավաքականին»,-հաղորդում է azerisport.com-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |