Հայաստանում Եվրո-2016-ի մեկնաբանողները հայտնի են 4 հունիսի 2016 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը: Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրելու է մրցաշարի բոլոր հանդիպումները: Հեռուստաընկերությունը տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը լուսաբանելու համար հրավիրել է մի շարք մեկնաբանների, ովքեր աշխատում են այլ հեռուստաալիքներում ու ԶԼՄ-ներում: Նրանք կմիանան «Առաջինում» աշխատող մյուս մեկնաբաններին, Հայտնում է Armsport.am-ը: Որոշակի դադարից հետո մեկնաբանական խոսափողին է վերադառնալու Սուրեն Բաղդասարյանը: «Եվրո-2016»-ի հանդիպումները մեկնաբանելու են նաև Կարեն Գիլոյանը, Խաչիկ Չախոյանը, Էդուարդ Քալանթարյանը, Սլավա Սարգսյանը, Վահան Ղարիբյանը և Ռոբերտ Գասպարյանը: Մեկնաբանների վերջնական ցուցակը հայտնի կդառնա առաջիկա երկուշաբթի՝ հունիսի 6-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |