ՌԴ ԱԳՆ. Թուրքիան անադեկվատ է արձագանքել Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչմանը![]() 4 հունիսի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշումը բխում է այն հանգամանքից, որ որոշ հարցերում Թուրքիան չի ցանկանում լինել ԵՄ իսկական գործընկերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ Լավրովի, դա բխում է նրանից, որ Թուրքիան չի ցանկանում իրական գործընկեր լինել մի շարք հարցերում. փորձում է պարբերաբար սկանդալներ սարքել, վիրավորել իր գործընկերներին, այդ թվում Եվրոպայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կարծում եմ, որ Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանն ամենևին ադեկվատ չէ»,-ասել է ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը նաև նշել է, որ իր կարծիքով, դերակատարություն են ունեցել ինչ-ինչ նկատառումներ, որոնք դրդել են Բունդեսթագում քվեարկության նախաձեռնողներին առաջարկել դա անել հենց այս պահին: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |