Չինաստանի փոխվարչապետը կայցելի ՀՀ. Կհանդիպի նախագահի հետ![]() 4 հունիսի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ՉԺՀ պետական խորհրդի առաջին փոխվարչապետի հանդիպումները Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության վերաբերյալ փաստաթղթեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ի սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ: Մարտի 25-ին Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանըհանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարության և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջև մայիսի 25-ին ստորագրվել է կապալային պայմանագիր` $59.955.938 ընդհանուր արժեքով: Պայմանագիրը վերաբերում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող «Տրանշ 3-ի» Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի մոտ 18,7 կմ ճանապարհի կառուցմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |