Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովին կներկայացնի Ընտրական նոր օրենսգիրքը![]() 4 հունիսի 2016 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովին կներկայացնի Ընտրական նոր օրենսգիրքը, որն ընդունվեց մայիսի 25-ին։ Հունիսի 10-11-ը հրավիրված 107-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովը ներառել է նաև այս հարցը։ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը համատեղ կարծիք ներկայացրել եւ ՀՀ իշխանություններին ուղարկել էին ապրիլի 18-ին։ 25 էջանոց փաստաթղթի հիմնական մասը առաջարկություններն էին։ Մասնավորապես՝ առաջարկվում էր վերանայել կոալիցիայում մասնակիցների թվին առնչվող սահմանափակումները և երկարացնել ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու համար նախատեսված ժամանակահատվածը, գրում է Ա1+-ը: Առաջարկվում էր նաեւ թույլատրել ընտրողների ստորագրված ցուցակների խելամիտ ուսումնասիրում շահագրգիռ կողմերի կողմից հատուկ պայմաններում՝ որպես վստահություն կառուցելու միջոց: ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը նախատեսում է նոր տեխնոլոգիաների ներմուծում՝ կապված ընտրողների գրանցման և նույնականացման հետ: Վենետիկի հանձնաժողովը ողջունել էր այդ, բայց առաջարկել պիլոտային կիրառումներ իրականացնել, օրինակ, գալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |