Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանն ի պատասխան Անկարան խոստանում է շարունակել Հայաստանի շրջափակումը14 մարտի 2007 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները որակի ցեղասպանություն, դա վնաս կհասցնի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին եւ կերաշխավորի Հայաստանի շրջափակման պահպանումը Թուրքիայի կողմից: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերը, հաղորդում է Reuters-ը: Թուրք խորհրդարանականը, վստահեցնելով, թե Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը Անկարային կդրդի շարունակել Հայաստանի շրջափակումը, հավելել է. - «Կովկասյան տարածաշրջանի տնտեսությունը զարթոնք է ապրում, իսկ հայերը խաղից դուրս են մնում»: Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանը արդեն իսկ շրջանցում են Թուրքիան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ կապող նավթամուղը, գազամուղը եւ կառուցվելիք երկաթուղին: Չնայած ցեղասպանության բանաձեւի ընդունումը կանխելու ուղղությամբ Թուրքիայի գործադրած ջանքերին, Դյուլգերը հոռետես է այդ հարցում եւ կարծիք է հայտնել, որ բանաձեւը կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ Նենսի Փելոսիի աջակցության շնորհիվ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |