Հռոմի պապն ուզում էր ՀՀ այցի ժամանակ հայ-թուրքական սահման այցելել![]() 4 հունիսի 2016 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-26-ին Հայաստան կատարվելիք այցի ընթացքում ցանկանում էր այցելել հայ-թուրքական սահման: Նրա այցը պիտի խորհրդանշանական քայ դառնար՝ հօգուտ Եվրոպայի վերջին փակ սահմանի բացմանը: Այդ մասին է հայտարարել Հռոմում Պապի հայկական քոլեջի ղեկավար հայր Գրիգոր Բադիչահը, հայտնում է La Stampa-ն: Նա նշել է, որ Ֆրանցիսկոսը սահման չի գնա, սակայն ավելացրել է, որ «Պապից կարելի է ակնկալել ամեն ինչ»: 2014-ի նոյեմբերին Թուրքիա կայացած այցի ընթացքում Պապը ցանկություն էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը կայցելի Մայր Աթոռ, կլինի Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի թանգարանում, Գյումրի այցից հետո պատարագ կմատուցվի նաև Երևանում, իսկ այցի ավարտին Հռոմի պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Կարդացեք նաև. Մոտ 60.000 մարդ կկարողանա մասնակցել Երևանում Հռոմի պապի միջեկեցեղական աղոթքին
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |