The Sun. «Լեսթերն» ուզում է գնել Հովհաննես Համբարձումյանին![]() 5 հունիսի 2016 - 23:49 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի չեմպիոն «Լեսթերն» ուզում է գնել Հայաստանի հավաքականի ու մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանին: Այդ մասին է գրում բրիտանական The Sun-ը՝ հավելելով, որ խաղոցողին փորձում են ձեռք բերել նաև «Էվերթոնն» ու «Վեսթ Բրոմվիչ»-ը, ինչպես նաև բելգիական «Անդերլեխթն» ու «Բրյուգեն»: Հայ ֆուտբոլիստի հրաժարագինը, ըստ «Վարդարի» հետ պայմանագրի, կազմում է 600.000 ֆունթ սթերլինգ: Ինքը Համբարձումյանը հայտարարել է, որ Պրեմիեր-լիգա տեղափոխվելն իր նպատակներից է: «Խաղալով Չեմպիոնների լիգայում, ես հասկացա, որ պատրաստ եմ ավելի մեծ ակումբ տեղափոխվելուն: Գիտեմ, որ դա լուրջ քայլ է լինելու, բայց պատրաստ եմ», - ասել է նա: Համբարձումյանը նաև ընդգծել է, որ Մխիթարյանի օրինակն ապացուցեց աշխարհին՝ Հայաստանում արագաշարժ ու տեխնիկապես պատրաստված ֆուտբոլիստներ կան: Լեսթերն 2014-15 թթ առաջնությունում հազիվ պահպանեց տեղն Անգլիայի պրեմիեր լիգայում: Սակայն 2015-16 թթ առաջնությունում ակումբը չեմպիոն դարձավ՝ առաջին անգամ իր պատմության ընթացքում, չունենալով մեծ բյուջե և աստղային ֆոըտբոլիստներ: Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու ակումբի աստղ դարձած Ջեյմի Վարդին կշարունակի կարիերան լոնդոնյան «Արսենալում»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |