Թուրքիան դեռ չի որոշել, թե ինչպես է «պատժելու» ԱՄՆ-ին Ցեղասպանության բանաձեւն ընդունելու համար14 մարտի 2007 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դեռ չի որոշել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու` «պատժելու» ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունելու համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Դյուլգերը, հայտնում է Reuters-ը: Որպես հնարավոր քայլերից մեկը նա նշել է ԱՄՆ-ի կողմից Ինջիրլիքի ռազմակայանի օգտագործումը սահմանափակելու որոշումը:Նրա կարծիքով, բանաձեւի ընդունումը կբորբոքի հակաամերիկյան տրամադրությունները Թուրքիայում եւ այս տարի երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կբարձրացնի ծայրահեղ ազգայնականների վարկանիշը: «Օրինագծի ընդունումը թշնամական քայլ կլինի մեզ համար եւ ավելի ծանր հարված կհասցնի Վաշինգտոնի հետ մեր հարաբերություններին, քան Իրաք մտնելու համար ամերիկյան զորքերին մեր տարածքի տրամադրումը մերժելու` Թուրքիայի խորհրդարանի որոշումը», - հայտարարել է Դյուլգերը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |