Շվեյցարացիների մեծ մասը դեմ է քվեարկել երաշխավորված եկամտի ներդրմանը![]() 6 հունիսի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Երաշխավորված եկամտի ներմուծման գաղափարը աջակցություն չի ստացել Շվեյցարիայի քաղաքացիների մեծամասնության շրջանում: Հանրաքվեն անցել է հունիսի 5-ին: Ըստ հանրաքվեի արդյունքների առաջին նախնական հաշվարկների, որոնք հրապարակել է Հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտը Շվեյցարիայի հանրային հեռուստատեսության պատվերով, երաշխավորված եկամտի օգտին է քվեարկել քաղաքացիների միայն 18,2%-ը: Դեմ է քվեարկել շվեյցարացիների 81,8%-ը, հայտնում է Ինտերֆաքսը շվեյցարական ԶԼՄ-ների վրա հղումով: Շվեյցարացիները հանրաքվեով պետք է որոշեին` ցանկանում են ամսական 2500 շվեյցարական ֆրանկ (2250 եվրո) ստանալ, անկախ իրենց վաստակից կամ դրա առկայությունից: Դրական պատասխանի դեպքում անչափահասները կստանային 625 ֆրանկ: Այս քվեարկության հիմքում ընկած գաղափարն այն է, որ պետք է վերացնել կապը եկամտի և զբաղվածության միջև: Սակայն, հանրաքվեի մասնակիցները որոշեցին, որ, ինչպես նախկինում, Շվեյցարիայի քաղաքացիները պետք է ապրուստը վաստակեն աշխատելով, իսկ հանրությունը հետագայում ևս կգործի հայտնի սկզբունքով` «յուրաքանչյուրից ըստ ունակությունների, յուրաքանչյուրին` ըստ աշխատանքի»: Եթե այդպիսի օրենք ընդունվեր, Շվեյցարիան կդառնա առաջին երկիրն աշխարհում, որը կապահովի իր քաղաքացիներին ամսական եկամուտով, առանց որևէ պայմանի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |