ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Հալեպի հայաբնակ թաղամասերի պարբերաբար ռմբակոծությունը![]() 6 հունիսի 2016 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը խստորեն դատապարտում է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում: Այս մասին ասվում է Սիրիայում իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ: Նա նշել է, որ վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել է 4 հայ, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ: «Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»,-ասվում է մեկնաբանության մեջ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հալեպի Նոր գյուղ թաղամասի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը: Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են: Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են: Հունիսի 4-ին «Ջեբհաթ ան Նուսրայի» հարյուրավոր գրոհայիններ` մոտ 200 զինյալ, հատել են թուրք-սիրիական սահմանը և գրոհել են Սիրիայի զինված ուժերի դիրքերը: Ընթերցեք նաև. «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները հատել են թուրք-սիրիական սահմանը և գրոհել Սիրիայի բանակի դիրքերը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |