Հաջորդ անգամ Վ. Օսկանյանն ու Է. Մամեդյարովը հանդիպելու են ապրիլին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հերթական հանդիպումը կայանալու է ապրիլին: Նման պայմանավորվածության են հանգել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ժնեւում, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Հազար Իբրահիմը: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Կողմերն իրենց դիրքորոշումներն են հայտնել, խորհրդատվությունները շարունակելու որոշում է ընդունվել, համանախագահները համաձայնեցնում են նախարարների հաջորդ հանդիպումը, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայկացուցիչը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---