Դեսպան. Գերմանիան իր միջոցներն է ներդրել վստահության մեխանիզմերի ձևավորման համար![]() 6 հունիսի 2016 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ԵԱՀԿ անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար վստահության մեխանիզմերի ձևավորման բյուջեի նախագիծ, լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը, հայտնում է «Այսօր»-ը: «Երբ այս տարվա սկզբին Գերմանիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը, հայտարարեց, թե որքան կարևոր է վստահության մեխանիզմների ձևավորումը: Իսկ դա իրականացնելու համար անհրաժեշտք է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդալայնում», - ասել է դեսպանը: Վերջինս ընդգծել է, որ Գերմանիան իր միջոցներն է ներդրել այդ մեխանիզմերի ձևավորման համար: «Հետազոտական մեխանիզմների ձևավորման համար Գերմանիան իր միջոցներն է ներդրել և հուսով ենք, որ այն կընդունվի ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների կողմից», - ասել է գերմանացի դիվանագետը: Հունիսի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը քննարկվել են զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները: Կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |