ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակ՝ Սերգեյ Համբարձումյանին![]() 6 հունիսի 2016 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին հայտնի ֆիզիկոս Սերգեյ Համբարձումյանին կշնորհվի ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը: Այդ մասին հայտնում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամուլի ծառայությունը: 2 մլն ռուբլի դրամական պարգևի հանձնումը տեղի կունենա Մինսկում: «Հայ գիտնականի գիտական նվաճումները լիովին համապատասխանում են համաշխարհային նվաճումների մակարդակին և նպաստում են ոչ միայն ՀՀ, այլ նաև ԱՊՀ զարգացմանը»,-նշել են հիմնադրամում: Մրցանակի դափնեկիրների թվում են ռուս դերասան Յուրի Սոլոմինը, բելառուս կենսաբաններ Վլադիմիր Ռեշետնիկովը, Վլադիմիր Տիտոկը և Ելենա Սպիրիդովիչը, ղրղզ կոմպոզիտոր Մուրատբեկ Բեղալիև, մոլդավացի գրող Իոն Դրուցեն, տաջիկ նկարիչ Վաֆո Նազարովը, ադրբեջանցի դաշնակահար Ֆարհադ Բադալբեյլին, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Ումուտկան Մունալբաևը: ԱՊՀ «Համագործակցության աստղեր» հումանիտար մրցանակը սահմանվել է 2009-ին: Այն հանձնվում է ամեն տարի ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչներին հումանիտար ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |