Մերկելի կուսակցությունը դեմ է Վրաստանի և ԵՄ միջև առանց վիզայի ռեժիմին 6 հունիսի 2016 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը: «Վրաստանից ապաստանի հայցորդներն առավել, քան մյուս օտարերկրացիները, ներգրավված են կազմակերպված հանցավորության մեջ»,-ասել է Բունդեսթագի պատգամավոր Արմին Շուսթերը ՔԴՄ-ից: Ըստ Շուսթերի, վրացական հանցախմբերը առաջատար ուժ են դարձել Գերմանիայում բնակարանների թալանի գծով: Մուտքի արտոնագրերի չեղարկումը միայն կխթանի հանցավորության այդ տեսակը, վստահ է պահպանողական քաղաքական գործիչը, հայտնում է DW-ն: Ըստ ՔԴՄ-ից Բունդեսթագի անդամ, արտաքին քաղաքականության հարցերի գծով փորձագետ Հանս Պետեր Ուլի, այժմ խոսք չի գնում ոչ վիզաների չեղարկման, ոչ էլ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին: «Մուտքի արտոնագրերի չեղարկումը կհանգեցնի անվերահսկելի մուտքերի, չարաշահումների, ապաստան խնդրելիս, և հանցավորության աճի», մինչդեռ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կսրի դիմակայությունը Ռուսաստանի հետ»,-ասել է նա: Ըստ ԳԴՀ Քրեական գործերի դաշնային վարչության, 2015-ին հենց վրացի հանցագործներն են կատարել 167 հազար բնակարանային կողոպուտի դեպքերի մեծ մասը: Ըստ Գերմանական քրեական ոստիկանության աշխատակիցների միության նախագահ Անդրե Շուլցի, վրացական մաֆիան միտումնավոր հանցագործների է անդամագրում Վրաստանում և տեղափոխում նրանց Գերմանիա: Այստեղ նրանք քաղաքական ապաստանի հայտ են ներկայացնում և այն 8-12 ամիսներին, երբ պատասխանի են սպասում, զբաղվում են կողոպուտով: Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչները Բրյուսելում հետաձգեցին Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման հարցի քննարկումը: 2015-ի ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար: Եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն 2016-ի ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի: Ընթերցեք նաև. ԵՄ-ն լրացուցիչ պայմաններ առաջ չի քաշել Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ տրամադրելու համար Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |