ԼՂՀ նախագահն այցելել է Չարենցավանում ապաստանած թալիշցիներին. Ծանոթացել է խնդիրներին![]() 6 հունիսի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան և հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում նախագահը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, խնդիրներով և հետագա ծրագրերով՝ նշելով, որ այդ հարցերը մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Կոտայքի մարզի և Չարենցավանի քաղաքային իշխանություններին ծանր վիճակում հայտնված թալիշցիներին աջակցելու համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պաշտոնատար այլ անձինք: Կարդացեք նաև՝ Թալիշի երեխաները. Գյուղի, կարոտի, վերադարձի, երազանքների, պատերազմի մասին ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |