«Անկախության և խաղաղության մասին երազելով». Արցախի կանայք` իտալացի լուսանկարչի աչքերով![]() 6 հունիսի 2016 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Իտալացի լուսանկարիչ Կարլ Մանչինին ֆոտոռեպորտաժ է հրապարակել, որում Արցախի կանայք են, խորագիրն էլ՝ «Անկախության և խաղաղության մասին երազելով»: Լուսանկարների մեկնաբանություններում Echo Photojournalism-ի լուսանկարիչը պատմել է ղարաբաղյան հակամարտության մասին, որն արդեն քառորդ դար է շարունակվում է, և, մասնավորապես, անդրադարձել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային Արցախի դեմ 2016-ի ապրիլին: Լուսանկարիչը նշել է, որ ապրիլի 2-5-ը ռազմական գործողություններում երկու կողմը հսկայական կորուստներ են կրել, թեև, ըստ Մանչինիի, ադրբեջանական կողմից կորուստներն ավելի մեծ են եղել: Լուսանկարիչը հիշեցրել է նաև, որ ռազմական գործողությունները շփման գծում շարունակվում են մինչև օրս, չնայած կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածության են հասել: Մանչինին կարևորում է ղարաբաղյան կնոջ դերը հակամարտությունում, քանի որ գրեթե յուրաքանչյուր արցախցի կին ռազմաճակատում ամուսին, հայր կամ եղբայր ունի: Ոմանց ընտանիքի գրեթե բոլոր անդամները ծառայում են ԼՂՀ ՊԲ շարքերում: Արցախի կանայք համբերատար սպասում են իրենց տղամարդկանց, և գուցե հենց նրանց շնորհիվ է, որ կյանքը երկրում շարունակվում է, պահպանվում են նորմալ գոյատևման համար անհրաժեշտ պայմանները: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Կարլ Մանչինին նշեց, որ իր ռեպորտաժներն Արցախի կանանց մասին կարևոր են իր համար և մեծ արժեք ունեն, քանի որ նրան շատ է դուր եկել Արցախը: Նրա խոսքով, սա Ղարաբաղին նվիրված իր առաջին աշխատանքը չէ. ավելի վաղ նա ֆոտոլրագրող Ժանմարկո Մարավիլյայի հետ համատեղ ներկայացրել էր «Ծաղկունքը սև այգում» լուսանկարչական նախագիծը, որը հրատարակվել է Newsweek (ԱՄՆ), Internazionale (Իտալիա) և La Croix (Ֆրանսիա) հանդեսներում: «Ես առաջին հայացքից սիրահարվեցի Երևանին, իսկ հետո` Ղարաբաղին: Բոլորը շատ բարի էին իմ հանդեպ և աջակցում էին աշխատանքիս առաջին իսկ քայլերից»,- ասաց լուսանկարիչը` նշելով, որ վերջին 12 տարում եղել է 87 երկրում, որտեղ ռեպորտաժներ է արել տարբեր սոցիալական թեմաներով. կանանց հանդեպ բռնություն, ցեղասպանություններ, փոքրամասնությունների հալածանքներ, պատերազմների հետևանքներ և այլն: «Առաջին անգամ Արցախ այցելելու գաղափարն առաջացավ ինձ ու իմ կոլեգա Մարավիլյայի մոտ, երբ որոշեցինք երիտասարդ սերնդի աչքերով ցույց տալ չճանաչված պետությունները, որն այնտեղ է ծնվել անկախության հռչակումից հետո»,- ասաց Մանչինին` հավելելով, որ սիրեց հայերին, այդ թվում՝ արցախցիներին, քանի որ զգում է իր նմանությունը նրանց: «Նրանք շատ էմոցիոնալ են լավ և վատ իմաստով, բայց ազնիվ, հավատարիմ իրենց զգացմունքներին: Նրանք համառ են ու հավատարիմ ավանդույթներին: Այնքան էլ «ավանդապաշտ» չեմ, սակայն սիրում եմ հասարակ բաներ, ինչպես և ղարաբաղցիները: Կանայք ուղղակի զարմանալի են: Նրանց սերը հավերժ է, շատ խիզախ են ու միևնույն ժամանակ այնքան փխրուն: Ինձ դուր է գալիս ռեպորտաժներ պատրաստել կանանց մասին, քանի որ նրանք չեն ամաչում ցուցադրել իրենց կյանքն ու բացել սիրտը: Ավելի խիզախ են տղամարդկանցից, որոնք հաճախ ձևացնում են ավելի ուժեղ ներկայանալու համար, քան կան իրականում: Կանանց դա հարկավոր չէ: Նրանք սովոր են ամենօրյա պայքարին և աշխարհի չորս կողմում ամեն օր բախվում են հանրության թշնամական վերաբերմունքին»,- ասաց Մանչինին` հավելելով, որ ինքն էլ մեծացել է կանաց շրջապատում, քանի որ միակ տղամարդն ընտանիքում հայրն էր: Լուսանկարիչը պատմել է, որ մինչև օրս նրա շրջապատի 95%-ը կանայք են, ինչն իրեն հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ կանանց: Խոսելով Արցախի կանանց մասին` լուսանկարիչը նշել է, որ նրանք ասելիք ունեն: «Դուք կարող եք ուղղակի նայել նրանց աչքերին ու հասկանալ դա: Նրանք սատարում են առաջնագծում կանգնած տղամարդկանց, անտրտունջ տանում բոլոր տառապանքներն ու միայնակ մեծացնում երեխաներին: Տղամարդու համար չափազանց կարևոր է այդպիսի աջակցությունը: Մի անգամ մի քանի ժամ անցկացրի ղարաբաղցի իմ ընկերուհու հետ Արցախի գեղատեսիլ վայրերից մեկում, մենք ուղղակի պատմում էինք միմյանց մեր պատմություններն ու նայում ամպերին: Երբեք չեմ մոռանա այդ ժամերը, այդ պարզ զգացմունքները, որոնք պետք է ցանկացած հարաբերությունների հիմքը կազմեն… Իմ աշխարհում նման բաները շատ հազվագյուտ են»,- ասաց լուսանկարիչը: Եզրափակեց նա նրանով, որ ղարաբաղցի կանանց դիմանկարներն իր համար ուղղակի գործեր չեն` յուրաքանչյուր դիմանկար նվեր է կնոջն այն գեղեցկության համար, որ վերջինս նվիրել է: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |