Բյուջեից ծառայությունների ու ապրանքների գնման ծախսերը կտրուկ նվազել են![]() 6 հունիսի 2016 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի ապրիլի ընթացքում պետբյուջեից ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար ծախսվել է մոտ 12.6 մլրդ դրամ: 2015 թվականի ապրիլին միևնույն նպատակով ծախսվել էր մոտ 26 մլրդ դրամ: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման ծավալներն, այսպիսով, պակասել են ավելի քան 2 անգամ: Ընդամենը 2016 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար ծախսվել է մոտ 42.7 մլրդ դրամ՝ 2015 թվականի 70.65 մլրդ դիմաց: Կրճատումը կազմել է 39.6%: Աշխատավարձերի գծով պետբյուջեից իրականացված ծախսերն, ընդհակառակը, աճել են 4%-ով: 2015 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում այդ նպատակով ծախսվել է 37.9 մլրդ դրամ, 2016 թվականի հաշվետու ժամանակաշրջանում՝ 39.7 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, բյուջեի ծախսերն, այնուամենայնիվ, աճել են՝ վարկերով տոկոսավճարների, սուբսիդիաների, կենսաթոշակների ու դրամաշնորհների գծով ծախսերի աճի պատճառով: 2016 ապրիլին ծախսվել է մոտ 128 մլրդ դրամ՝ 2015-ի 116.1 մլրդ դիմաց: Իսկ 4 ամսվա կտրվածքով ծախսերն աճել են 384.9 մլրդ դրամից մինչև 411.1 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |