Այվազովսկու կտավը վաճառվել է Christie's-ում ավելի քան $281.000-ով 6 հունիսի 2016 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը վաճառվել է Christie's լոնդոնյան աճուրդի տանը 194,5 հազար բրիտանական ֆունթ սթերլինգով (մոտ $281 հազար): Կանխատեսվում էր, որ կտավը կվաճառվի 200-300 հազար բրիտանական ֆունթ սթերլինգի միջակայքում: 2 այլ կտավ՝ «Նավաբեկությունը» և «Սալադինի ամրոցի տեսարանը Նեղոսի ափից», վաճառվել են 158,5 հազար և 110,5 հազար ֆունթով (համապատասխանաբար $229 հազար և $160 հազար), հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: Մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերն են` «Կոլումբոսի նավատորմի ժամանումը», «Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը», «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ», «Կոստանդնուպոլսի տեսարանը», «Վարյագները Դնեպրի վրա», «Պարենի բաշխումը» և «Փրկության նավը», «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»: Կարդացեք նաև. Երբ վաճառվում է անգինը. Այվազովսկու կտավները՝ միջազգային աճուրդներում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |