Չնայած նախապատրաստական աշխատանքներին, Ղարաբաղի հարցով բանակցությունները դանդաղ են ընթանում14 մարտի 2007 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Չնայած նախապատրաստական աշխատանքներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները դանդաղ են ընթանում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ըստ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպման արդյունքների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, այս անգամ փորձ արվեց քննարկել սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի մանրամասների երկրորդ շերտը: Հակառակ նրան, որ կողմերի միջեւ առկա է փոխադարձ դիրքորոշումների ավելի հստակ ըմբռնում, խորը տարբերություններն ակնհայտ են: «Մենք հավատում ենք, որ նախագահների հանդիպումը երաշխավորելու համար առաջընթացի հնրավորություններ դեռեւս կան, եւ այդ իսկ պատճառով մենք համաձայնեցիք մեկ այլ հանդիպման` ապրիլին»: Նրա խոսքերով, Հայաստանը հավատարիմ է բանակցային փաստաթղթում առկա սկզբունքներին: «Չնայած նրան, որ բազմաթիվ երկրորդական հարցերի շուրջ պայմանավորվածություն դեռեւս չկա, փաստաթղթում ներառված սկզբունքները անդրադառնում են հակամարտության երկարատեւ կարգավորման անհրաժեշտ հիմնարար հարցերին»,- հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |