Հայերը մասնակցում են Քրիստոսի դամբարանի վերականգնմանը. Եկեղեցին $3.3 մլն կհատկացնի

Հայերը մասնակցում են  Քրիստոսի դամբարանի  վերականգնմանը. Եկեղեցին $3.3 մլն կհատկացնի

PanARMENIAN.Net - Փորձագետների խումբը Երուսաղեմում Քիստոսի գերեզմանի տաճարում վերականգնման աշխատանքներ է սկսել: Ինչպես հայտնում է BBC-ն, հիմնական աշխատանքները տեղի են ունենալու Քրիստոսի գերեզմանի վայրում կառուցված մատուռում: Վերջին անգամ այն վերանորոգվել է 1810 թվականին:

Եկեղեցիներից յուրաքանչյուրը $3.3 մլն կհանգանակի աշխատանքների կատարման համար: Մեծ նվիրատվություն է կատարել նաև Հորդանանի թագավոր Աբդալահը:

Աշխատանքներին մասնակցելու են հայ փորձագետներ, ինչպես նաև Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի ու Ֆլորենսիայի համալսարանի մասնագետներ:

Վերականգնման աշխատանքները կտևեն 8-12 ամիս: Սրբավայրը բաց է լինելու ուխտավորների համար: Հայկական, հունական և կաթոլիկ եկեղեցիները ղեկավարում են տաճարի տարբեր հատվածները՝ դրա պահպանման համար միասնական պատրաստակամություն կրելով:

Տաճարը վերահսկող տարբեր եկեղեցիների մրցակցությունը մշտապես դժվարացնում ու հետաձգում էր աշխատանքների անցկացումը: Հոգևորականներն այժմ գործակցում են՝ անհրաժեշտ աշխատանքներն անցկացնելու համար: Որոշումը կայացվեց, երբ իսրայելյան պատկան մարմինները հայտարարեցին, որ եկեղեցին անվտանգ չէ ու ժամանակավորապես փակեցին այն:

Photo: AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---