Ուզբեկստանում դատապարտված Ավագյանի գործով դիմել են միջազգային իրավապաշտպանների 7 հունիսի 2016 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանում ծայրահեղ իսլամիստական գործունեության և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով յոթ տարվա ազատազրկման դատապարտված հայազգի 34-ամյա Արամայիս Ավագյանի պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, Եվրոպական միության ղեկավարությանը, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին, Human Rights Watch, Amnesty International, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Կոմիտեի կազմում են ուզբեկստանցի հայտնի իրավապաշտպան Սուրաթ Իքրամովը, Հայաստանից՝ իրավապաշտպաններ Վարդան Հարությունյանը և Ժաննա Ալեքսանյանը: Կոմիտեի կազմում են նաև «Մարդու իրավունքների գերմանական ֆորում» հասարակական կազմակերպության, Ուզբեկստանի իրավապաշտպանական դաշինքի, Մոսկվայում գործող «Մեմորիալ» իրավապաշտպանական կենտրոնի, Ղազախստանում գործող Մարդու իրավունքների և օրենքի վերահսկողության բյուրոյի ներկայացուցիչները, հայտարարությանը շարունակում են միանալ այլ իրավապաշտպաններ ևս: Մեղադրյալի հարազատները և փաստաբանը մտադիր են բողոքարկել դատավճիռը Վճռաբեկ դատարանում: Դատապարտյալների հարազատները նաև խնդրել են իրավապաշտպաններին և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին իրավական օգնություն ցուցաբերել Ավագյանին և նրա ընկերներին: Արամայիս Ավագյանի և նրա հետ դատապարտված ազգությամբ երեք ուզբեկ, մեկ տաջիկ դատապարտյալի իրավունքների պաշտպանությունը ստանձնած «Ավագյան+4» կազմակերպությունը, ըստ հայտարարության, «Ուզբեկստանի իշխանություններին հորդորում է ականջալուր լինել Եվրամիության կոչին, միջազգային չափանիշներին և Ուզբեկստանի օրենսդրությանը համապատասխան կարգով վերանայել Ավագյանի և ընկերների, ինչպես նաև Ավագյանի փաստաբան Օդիլ Կոբիլովի գործը: Հայտարարության մեջ նշված է, որ Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն «ապօրինի ձերբակալել են Արամայիս Ավագյանին, Ֆուրկատ Ջուրաևին, Բեկտեմիր Ումրզակովին, Դիլշոդ Ամինովին և Ակմալ Մամատմուրադովին: 40 օր որևէ մեկը չի իմացել, թե որտեղ են նրանք»: Ըստ հայտարարության, ինքնախոստովանական ցուցմունքների ակնկալիքով Ավագյանի և մյուսների նկատմամբ կիրառվել են բռնություններ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Իրավապաշտպանները և նրանք, որոնք առնչություն ունեն և հետևում են գործին, համոզված են, որ քրեական գործը սարքվել է Ավագյանի ձեռքից բիզնեսը խլելու նպատակով», - պնդում են հայտարարության հեղինակները և հիշեցնում․ - «Իշխանությունների սպառնալիքներից հետո Ավագյանի փաստաբան Աբդուլաևան ստիպված է եղել հրաժարվել պաշտպանությունից, իսկ երկրորդ փաստաբանի՝ դատարանում նրա շահերը պաշտպանած Օդիլ Կոբիլովի դեմ հարուցվել է քրեական գործ և նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ Փաստաբան Կոբիլովի դատավճիռն առհասարակ ոչնչացնում է օրենքի գերակայությունը և վստահությունը՝ Ուզբեկստանի քրեական արդարադատության նկատմամբ: 2016 թվականի մայիսի 26-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհուրդը ընդունել է Եվրամիության՝ թիվ 11.01 հայտարարությունը Արամայիս Ավագյանի և նրա փաստաբան Օդիլ Կոբիլովի գործով»։ Այս հայտարարության տակ ստորագրել են Ուզբեկստանում հայտնի իրավապաշտպան Սուրատ Իկրամովը, Մոսկվայում գործող «Մեմորյալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Վիտալի Պոնամարյովը, մարդու իրավունքների և օրինականության վերահսկողության՝ ղազախստանյան միջազգային բյուրոյի ղեկավար Ռոզա Ակըլբեկովան, Հայաստանից՝ իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Վարդան Հարությունյանը: Վարդան Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ իրավապաշտպանների պայքարն ի վերջո արդյունք կտա։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Ուզբեկստանի իշխանություններին Ավագյանի դատավճռի համար` հայտարարելով, որ դատն «անարդար է եղել»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին |