Օզդեմիրը՝ Էրդողանին. Պարտավոր չենք համապատասխանել ավտորիտար առաջնորդի քմահաճույքներին![]() 7 հունիսի 2016 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավոր, «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ իր հասցեին արված հայտարարությանը: Թուրքական ծագում ունեցող Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկության նախաձեռնողն էր և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը, ով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ելույթ է ունեցել անմոռուկի նշանով: Բանաձևի ընդունումից հետո Օզդեմիրի հասցեին սպառնալիքներ են հնչել, իսկ Էրդողանը հայտարարել էր, որ Օզդեմիրի արյունը պետք է լաբորատոր քննության ենթարկել, պարզելու համար, թե արդյոք, նա ազգությամբ թուրք է: Օզդեմիրն ի պատասխան ասել է. «Գերմանիայում խորհրդարանը ստիպված չէ որևէ ավտորիտար առաջնորդի քմահաճույքների համապատասխան որոշումներ ընդունել», մեջբերում է Ermenihaber.am-ը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |