Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է Ակտոբեում 13 ահաբեկչի ոչնչացման մասին![]() 7 հունիսի 2016 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի Ակտոբե քաղաքում ահաբեկչություն կազմակերպած ծայրահեղականներից 13-ը սպանվել է: Եվս 4-ը վիրավորվել է, իսկ 7-ը` հետախուզման մեջ է: Ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով ձերբակալվել է 8 մարդ, հայտնում է «Վեդոմոստին»` Ղազախստանի ՆԳՆ պետական լեզվի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Ալմազ Սադուբաևի վրա հղումով: Ըստ Սադուբաևի, այժմ իրավիճակը քաղաքում վերահսկվում է: «Ամբողջ անձնակազմը շարունակում է ծառայությունը խստացված ռեժիմով: Գիշերն Ակտոբեում խաղաղ է անցել»,-ասել է նա: Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին: Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել: Ընթերցեք նաև. ՌԴ Պետդումայի նախկին խորհրդականին մեղադրել են Ղազախստանում պետհեղաշրջման փորձի մեջ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |