Թուրքիայի ԱԳՆ. Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի որոշումը![]() 7 հունիսի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի որոշումը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և միջոցներ կձեռնարկի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց դեսպանին Բեռլինից: «Մենք միջոցներ կձեռնարկենք գերմանական խորհրդարանի բանաձևի դեմ, մենք չենք կարող լռել»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ դիվանագետի, Անկարան սպասում է, որ Գերմանիայի կառավարությունը կարտահայտվի այս հարցի վերաբերյալ, իր պաշտոնական տեսակետը կհայտնի, որը կտարբերվի Բունդեսթագի դիրքորոշումից: Ընթերցեք նաև. The New York Times. «Այո, դա ցեղասպանություն է» ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |