Ռ.Սյունի. Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարող են հաստատվել առանց Ցեղասպանությունը ճանաչելու15 մարտի 2007 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումը գիտնականների, հասարակության եւ հատկապես կառավարությունների կողմից շատ կարեւոր քայլ է մթնոլորտի մաքրման եւ հայերի ու թուրքերի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Միչիգանի համալսարանի (Չիկագո) հասարակական եւ քաղաքական պատմության պրոֆեսոր Ռոնալդ Սյունին: Նրա խոսքերով, ճանաչման գործընթացը կասեցնելու փորձերը միայն վատթարացնում են մթնոլորտը եւ բարդացնում առաջընթացը հարաբերությունների զարգացման առումով: «Սակայն դա չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը այս կամ այն կառավարության կողմից կարող է նախապայման դառնալ բանավեճի, բանակցությունների կամ այլ կապերի համար: Հայ-թուրքական հարաբերությունները կարող են նորմալացվել առանց պաշտոնական ճանաչման: Թեեւ հարաբերությունների հաստատումը կարող է ավելի շուտ հանգեցնել ճանաչման, քան մյուս ուղիները»,-նշել է Սյունին: Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է դառնալ առաջին եւ կարեւոր քայլը երկու հարեւան պետությունների միջեւ հարաբերությունների բարելավման համար, դա կօգնի երկու երկրների տնտեսությանը: «Առեւտուրը կարող է դրական եւ հասարակական արդյունք ունենալ: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հետեւյալն է. Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կնպաստի այդ երկրի ժողովրդավարացմանը, այնտեղ բնակվող հայերի վիճակի բարելավմանը, ինչպես նաեւ երկու երկրների հարաբերությունների բարելավմանը: Սակայն ներկայումս Եվրոպան դժկամորեն է ճանապարհ բացում Թուրքիայի համար, հատկապես Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման` քրդերի եւ ազգային այլ փոքրամասնությունների ճնշման, Հրանտ Դինքի սպանության եւ Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆակի եւ մտավորականների այլ ներկայացուցիչների հետապնդման պատճառով: Թուրքիայի ժողովրդավարացումն ու անդամակցումը ԵՄ-ին փոխկապակցված են եւ եթե դրանք զարգանան, դա իր ազդեցությունը կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա»,-ընդգծել է պրոֆեսոր Ռոնալդ Սյունին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |