Էրդողանն ի պատասխան Բունդեսթագի որոշման Սբ Սոֆիան մզկիթի է վերածել![]() 7 հունիսի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Որպես պատասխան Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է մզկիթի վերածել մինչ այդ պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող Ստամբուլի Այա Սոֆիա տաճարը: «85 տարի անց Ռամադանի 30 օրերին Այա Սոֆիան կրկին մզկիթի է վերածվում. hունիսի 6-ից հուլիսի 7-ը պետական հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակելու է առավոտյան աղոթքը»,-հայտարարել է Էրդողանը, գրում է Greekorbis.gr-ն: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Ավելի վաղ ԱԶԿ ներկայացուցիչ Շամիլ Թայարը գրառում էր կատարել Twitter-ի միկրոբլոգում. «Քանի որ Գերմանիան տրվեց Ցեղասպանության մասին ստին, բարեկամության մասին այլևս խոսք լինել չի կարող: Նշանակում է, Թուրքիայի հերթն է. Սբ Սոֆիան կրկին պետք է բացվի ուխտավորների համար»: Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի որոշումը որպես հետադիմական և մոլեռանդ: «Մենք դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների մտադրությունը Սբ Սոֆիայի տաճարում Ղուրան ընթերցելու վերաբերյալ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: «Մոլեռանդության հասնող մահմեդական ծեսերը համաշխարհային մշակութային ժառանգություն հանդիսացող հուշակոթողում անհասկանալի են ու անհարգալից վերաբերմունք են և անհամատեղելի են ժամանակակից ժողովրդավարական ու աշխարհաիկ հանրությունների հետ»,-ասել է ԱԳՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Էրդողանի գործողությունները կտրուկ արձագանք ստացան Հունաստանում: ԶԼՄ-ները սադրիչ անվանեցին Սբ Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշումը»: Սուրբ Սոֆիայի կամ Այա Սոֆիա տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից։ 1985 թվականին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ մեկտեղ ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Շուրջ 100 տարի Սբ Սոֆիան եղել է քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչ Հռոմի Սբ Պետրոսի տաճարի կառուցումը: Ընթերցեք նաև. Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդը Էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |