ԱԳՆ. Պակիստան-ԵՏՄ պայմանագրի ստորագրումը կախված կլինի ՀՀ հանդեպ Իսլամաբադի դիրքորոշումից![]() 7 հունիսի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Պակիստանի Առևտրի զարգացման գործակալության տնօրեն Շեյխ Մոհամադ Մունիրը հունիսի 6-ին հայտարարել է, որ երկիրը հույս ունի մեկ տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ: Ընդ որում, Պակիստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը՝ ԵՏՄ անդամներից մեկին: Պատասխանելով Պակիստանի՝ ԵՏՄ-ին միանալու հեռանկարին Հայաստանի վերաբերմունքի վերաբերյալ PanARMENIAN.Net ի հարցմանը, ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Եվրասիական տնտեսական միության և որևէ երկրի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կառույցի բոլոր անդամ-պետությունների համաձայնությունը: «Եթե ԵԱՏՄ-ի և Պակիստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հարցը քննարկման առարկա դառնա, ապա Հայաստանի Հանրապետության մոտեցումը պայմանավորված կլինի Պակիստանի դիրքորոշմամբ Հայաստանի հետ հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման հարցերում», - ասված է արտաքին գերատեսչության պատասխանում: 2016-ի տարեսկզբին Իսլամաբադը ԵՏՄ-ին ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում է ուղարկել: Նմանատիպ պայմանագիր է ուզում կնքել կառույցի հետ մոտ 40 երկիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |