Մուհամեդ Ալիի ընտանիքը չեղարկել է Էրդողանի ելույթը բռնցքամարտիկի թաղման արարողության ժամանակ![]() 7 հունիսի 2016 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրչաստվում է մասնակցել բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալիի հուղարկավորության արարողությանն ԱՄՆ-ում: Էրդողանը պլանավորում էր նաև ելույթ ունենալ Ալիի թաղման արարողության ժամանակ: Սակայն բռնցքամարտիկի ընտանիքը չեղարկել է Թուրքիայի նախագահի ու Հորդանանի թագավոր Աբդալայի ելույթները, հայտնում է Times of Israel-ը: Ալիի ընտանիքի մամուլի խոսնակը հայտնել է, որ արարողությանը ելույթներ կունենան բռնցքամարտիկի կինն ու դուստրը, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, դերասան Բիլի Քրիսթալն ու սպորտային մեկնաբան Բրայանթ Գամբլը: Արարողությունը բաց է լինելու տարբեր կրոնների հետևորդների համար՝ ներառյալ մահմեդականներին, քրիստոնյաներին, բուդիստներին, հուդայականներին: Ալին մահացել է հունիսի 3-ին Ֆինիքս քաղաքի մոտակայքում գտնվող հիվանդանոցում: Մուհամեդ Ալի աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ էր, մարդասեր և հասարակական գործիչ: Ալին 1960 թ. 17-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է` թեթև ծանրքաշային կարգում, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978), 5 անգամ արժանացել է «Տարվա բռնցքամարտիկ» տիտղոսին (1963, 1972, 1974, 1975, 1978), ըստ The Ring ամսագրի՝ «Տասնամյակի բռնցքամարտիկ» (1970-ականներ), պատմության մեջ 2-րդ բռնցքամարտիկը, ով Sports Illustrated ամասագրի կողմից արժանացել է «Տարվա մարզիկ» կոչմանը: 1974-ին մի քանի սպորտային հանդեսների կողմից ճանաչվել է «Դարի մարզիկ»: Կարիերայի ավարտին ընդգրկվել է Բռնցքամարտի փառքի սրահում (1987) և Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում (1990): ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |