Նիդերլանդների ԱԳՆ-ն դիմելու է խորհրդարանին՝ Ցեղասպանության ճանաչման հարցով![]() 7 հունիսի 2016 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է նամակով դիմել երկրի խորհրդարանին՝ Ցեղասպանության ճանաչման հարցով: Այս մասին հայտնել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաուման: «Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը այս շաբաթ նամակով կդիմի խորհրդարանին», - գրել է դեսպանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ պատասնանելով ՀՀ նախագահի ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանի հարցին, թե որն է Նիդերլանդների կառավարության տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում: Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Քունդերսը 2015-ի ապրիլի 4-ին հայտարարել է, որ այն հարցը, թե արդյոք Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն էր իրավական առումով Նիդերլանդների կառավարությանը չէ, որ պետք է հղվի: Դեռևս 2011 թ. հոլանդական խորհրդարանում լսումներ անցկացվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու շուրջ: Օրինագիծը 2006 թ. ներկայացրել էր խորհրդարան «Քրիստոնյա միություն» խմբակցությունը, սակայն այն այդպես էլ չստացավ մեծամասնության աջակցությունը: Օրինագծի ընդդիմադիրները իրենց մերժումը պատճառաբանեցին նրանով, որ նմանատիպ օրենք արդեն գործում է Հոլանդիայում: Բացի այդ, այն սահմանափակում է խոսքի ազատությունը: Օրինագծի հեղինակները նշեցին, որ Ցեղասպանության ժխտման քրեականացման անհրաժեշտությունը հիմնավարված է ԵՄ 2008 թ. նոյեմբերի 28-ին «Պայքարը ռասիզմի և այլատյացության որոշ ձևերի ու դրսևորումների դեմ քրեական իրավունքի միջոցով» շրջանակային համաձայնագրով, ինչը քրեական պատիժ է ենթադրում Ցեղասպանության ժխտման համար: Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում հանցագործության ժխտումը համարվում է լուրջ զանցանք և այդ սահմանմանը չի համապատասխանում: Որպես ցեղասպանության օրինակներ հիշատակվում էին Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Ռուանդայի և Սրեբրենիցեի ցեղասպանությունները: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |