Թուրքիան մտադիր է ճանաչել նամիբիացիների՝ Գերմանիայի կողմից 2004-ին ընդունած ցեղասպանությունը![]() 7 հունիսի 2016 - 17:10 AMT PanARMENIAN.Net - 1900-ականների սկզբին Նամիբիայում Գերմանիայի կողմից իրականացված ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար օրենսդրական առաջարկ է ներկայացվել Թուրքիայի ազգային ժողով: Օրենսդրական առաջարկի հեղինակը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Մեթին Քյուլյունքն է: Առաջարկի ընդունման դեպքում Թուրքիան 1900-ականների սկզբին Նամիբիայում գերմանացիների իրականացրած կոտորածը կճանաչի որպես ցեղասպանություն, Habergazetesi-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Գերմանիան 2004-ին՝ Նամիբիայում Հերրերո ցեղախմբի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդունել էր «պատմական և բարոյական պատասխանատվությունը և մեղքը, որ տվյալ ժամանակաշրջանում իրականացրել էին գերմանացիները»: Հունիսի 2-ին գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |